ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում

Ոստիկանության ՔՈԳՎ և Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 6-ին Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքից Բազումի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Արմենակ Գ.-ն, որը հոկտեմբերի 8-ից ՌԴ Կուրսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր առանց համապատասխան թույլտվության՝ տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: