ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրում
10.11.2021 13:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և ԱՎՎ Արմավիրի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 9-ին Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցից Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Ռոմելա Հ.-ն, որը հոկտեմբերի 1-ից ՌԴ Տուլայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: