ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթի կեղծման մեղադրանքով
12.05.2018 12:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի և ԱՎՎ Բաղրամյանի անձնագրային խմբի ծառայողների միջոցառումների շնորհիվ մայիսի 11-ին, ժամը 17.00-ին, Լեռնագոգ գյուղի իր տնից բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Գեղամ Գ.-ն, որը մարտի 12-ից ՌԴ ՆԳՆ տրանսպորտի վարչության Բելոռուսկայա մետրոյի գծային կայանի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի (փաստաթղթի կեղծում) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: