ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիր քաղաքում
 
                                            Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 12-ին Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Էդվարդ Գ.-ն, որը 2019 թ. օգոստոսի 27-ից ՌԴ ՆԳՆ ՏՆԳՎ Կրասնոդարսկոյեի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 171.1-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) մեղադրանքով: 
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					