ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենում
14.03.2018 12:26
Հետախուզվողի հայտնաբերում

Մարտի 14-ին, ժամը 00.15-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Արտյոմ Ա.-ն, որը փետրվարի 13-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի (թմրանյութ կամ հոգեմետ նյութեր ձեռք բերելը, պատրաստելը, օգտագործելը, ոչ իրացման նպատակով) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: