ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
 
                                            Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի և Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Վարդանանց փողոցում հայտնաբերել և Մարաշի բաժանմունք են ներկայացրել 2022 թ. հոկտեմբերի 10-ից ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» կետի հատկանիշներով միջազգային հետախուզման մեջ գտնվող, 1973 թ. ծնված Արայիկ Մ.-ին: 
Խափանման միջոցը՝ կալանք: 
Արայիկ Մ.-ն տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: 
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					