ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
15.02.2021 11:38
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 14-ին Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 54-ամյա Հարություն Ա.-ն, որը 2002 թ. հոկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՌԴ Աստրախանի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի (Պայթուցիկ նյութեր կամ սարքեր անօրինական պահելը, տեղափոխելը և իրացնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: