Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
16.08.2023 13:27
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 15-ին Բազումի բաժին է ներկայացել 38-ամյա Խաչիկ Գ.-ն: Նա Մոսկվա քաղաքի Մետրոպոլիտենի վարչության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: