ՌԴ իրավապահների կողմից անձի առևանգման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
16.11.2017 12:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նոյեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, Կամոյի փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գուրգեն Ա.-ին, որը 2015թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգ քաղաքի և Լենինգրադի մարզի ՆԳՎ Պուշկինսկի ՆԳ բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 126 հոդվածի 2-րդ մասի Ա կետի (անձի առևանգում) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: