ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
17.03.2021 11:50
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 16-ին բաժին է ներկայացել Արտուշ Բ.-ն, որը մարտի 1-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Բրյանսկի շրջանի ոստիկանության կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 291.2-րդ հոդվածի (Կաշառակերությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հետախուզվողի ներկայանալու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: