ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
20.05.2021 10:38
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 19-ին բաժին է ներկայացել 29-ամյա Սարգիս Ղ.-ն, որը փետրվարի 19-ից ՌԴ Սոչի քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Հետախուզվողի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: