ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Կապանում
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները մարտի 21-ին Կապան քաղաքի Մ. Հարությունյան փողոցում հայտնաբերել և Կապանի բաժին բերման են ենթարկել 54-ամյա Բագրատ Ա.-ին, որը մարտի 1-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291.2-րդ հոդվածի մեղադրանքով:
 Առանց խափանման միջոցի:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					