ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
 
                                            Դեկտեմբերի 23-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Սուրեն Գ.-ն, որը օգոստոսի 16-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159.5-րդ հոդվածի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					