ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացվեցին Արմավիրի գործընկերների հետ: Օգոստոսի 24-ին, ժամը 14.30-ին, Սարդարապատ բնակավայրում հայտնաբերվեց և ոստիկանության Արմավիրի բաժին տեղափոխվեց նույն գյուղի բնակիչ, 48-ամյա մի տղամարդ: 2023 թ. հունիսի 30-ից ՌԴ իրավապահների կողմից նա հետախուզվում էր վարչական պատասխանատվության ենթարկված կամ դատվածություն ունեցող անձի կողմից խմած վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքով` առանց խափանման միջոցի:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: