ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում
 
                                            Ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 25-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Արամ Մ.-ն, որը հունվարի 28-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					