Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
26.11.2022 10:44
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարության և Անիի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 25-ին Գուսանագյուղ գյուղի իր տանը հայտնաբերել և ոստիկանության Անիի բաժին են ներկայացրել 29-ամյա Արտուշ Ս.-ին, որը սեպտեմբերի 21-ից գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Լիպեցկ քաղաքի ոստիկանության կողմից:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: