Հետախուզվում էր ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից
 
                                            ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 26-ին Նազարբեկյան թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տարվել 38-ամյա Արթուր Ս.-ն: Նա հուլիսի 5-ից Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի մեղադրանքով:
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					