ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների և ճանապարհային ոստիկանության Սևանի ՀՔԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 27-ին ՃՈ Սևանի ՀՔԲ տարածքում հայտնաբերվել և Սևանի բաժին բերման է ենթարկվել 54-ամյա Հունան Ա.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 29-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					