ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող կնոջը հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում
28.02.2015 11:19
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 27-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արմինե Հ.-ին, որը 2014 թ. սեպտեմբերի 12-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: