ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
29.01.2022 12:29
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 27-ին ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 28-ամյա Հարություն Վ.-ին, որը 2014 թ. սեպտեմբերի 3-ից ՌԴ Կիսելեվսկ քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: