ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Նոյեմբերի 28-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 38-ամյա Գրիգոր Հ.-ն, որը 2010 թվականից ՌԴ ՆԳՆ տրանսպորտի վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դիազեպամի 6 հաբ, ծալովի դանակ, ինքնաձիգի փամփուշտի գնդակ, բժշկական նշտար, ծխախոտի կամ փոխարինիչի համար նախատեսված սարքավորումներ, ծխախոտի նմանվող մանրացված զանգված և այլն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: