ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 29-ին Հաղթանակ թաղամասում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին է ներկայացվել Մարիա Ռ.-ն, որը փետրվարի 3-ից ՌԴ Կիրովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ և 280-րդ հոդվածների մեղադրանքով:
Հայտնաբերվելու վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:
***
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 29-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին է ներկայացվել 45-ամյա Արսեն Մ.-ն, որը ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 210.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: