ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ և Արարատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 2-ին Ոսկետափ գյուղում հայտնաբերվել և Արարատի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Արթուր Ե.-ն, որը 2020 թ. հոկտեմբերի 28-ից ՌԴ Պենզայի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
 Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					