ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
05.05.2023 11:44
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 4-ին Երևան-Սոչի չվերթի հաշվառումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 26-ամյա Մելքոն Ս.-ն, որը հունվարի 10-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: