ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով
05.11.2021 11:14
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները նոյեմբերի 4-ին Սասնա ծռերի փողոցից բերման են ենթարկել 48-ամյա Արթուր Ս.-ին, որը օգոստոսի 26-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Փաստաթուղթ կեղծելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: