Գողություն կազմակերպելու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
06.08.2022 11:31
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության ՔՈԳՎ, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 5-ին Կապանի բաժին է ներկայացել 44-ամյա Արեն Կ.-ն, որը հուլիսի 6-ից ՌԴ Կալինինգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողություն կազմակերպելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: