ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Եղբայրության փողոցում
07.02.2020 18:10
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 6-ին, ժամը 17.10-ին, Եղբայրության փողոցից բերման է ենթարկվել 52-ամյա Անդրեյ Բ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 26-ից ՌԴ ՆԳՆ Սոչի քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (ԴԱՀԿ պարտապան) մեղադրանքով:
Խափանման միջոցը` ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: