ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Կրաշեն գյուղում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Կրաշեն գյուղում

Ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 10-ին Շիրակի մարզի Կրաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Ախուրյանի բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Տիգրան Պ.-ն, որը հունվարի 10-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի (Ապօրինի թմրանյութեր, հոգեմետ նյութեր պատրաստելը, պահելը, օգտագործելը ինչպես նաև ապօրինի ձեռք բերելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: