ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության և կողոպուտի մեղադրանքով
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Բազումի բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 11-ին Վանաձոր քաղաքի Մյասնիկյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկից Բազումի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Անդրանիկ Հ.-ն, որը մայիսի 31-ից ՌԴ Կալուգա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ (Կողոպուտը) և 158-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
