ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
 
                                            ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 63-ամյա Յուրի Հ.-ին: Նա 2021 թ. դեկտեմբերի 30-ից ՌԴ Օմսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					