ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրում
 
                                            ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Արմավիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 13-ին Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում հայտնաբերել և Արմավիրի բաժին են տեղափոխել 38-ամյա Սամվել Գ.-ին, որը փետրվարի 19-ից ՌԴ Սմոլենսկի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					