ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Բազումի բաժնի և Վանաձորի հաշվառման-քննական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 13-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա, ոստիկանության Վանաձորի ՀՔԲ-ում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 36-ամյա Դավիթ Թ.-ն, որը մայիսի 30-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: