ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում
15.03.2022 11:41
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները և ԱՎՎ Կումայրիի անձնագրային բաժանմունքի աշխատակիցները մարտի 14-ին բաժանմունքում հայտնաբերել և Կումայրիի բաժին բերման են ենթարկել 29-ամյա Գուրգեն Ն.-ին, որը 2018 թ. հուլիսի 13-ից Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: