ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության սպառնալիքի մեղադրանքով
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ և Հրազդանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 15-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և Հրազդանի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Տիգրան Ա.-ն, որը հունվարի 31-ից Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Սպանության սպառնալիքը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					