ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողները ներկայացան ոստիկանություն

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 17-ին բաժանմունք է ներկայացել ՌԴ քաղաքացի Յուլյա Ժ.-ն: Նա 2022 թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 17-ին բաժանմունք է ներկայացել ՌԴ քաղաքացի Անդրեյ Ա.-ն: Նա փետրվարի 7-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի (Կեղծ տեղեկություններ տարածելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ տնային կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: