ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համար

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համար

Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 17-ին բաժին է ներկայացել 32-ամյա Հայկ Չ.-ն, որը հուլիսի 12-ից ՌԴ Յուժնի Սախալինսկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր որպես ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ դրան մասնակցելը) մեղադրանքով դատաքննությունից թաքնվող ամբաստանյալ:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հաղորդվել է հետախուզումը նախաձեռնողին:
Հայկ Չ.-ն ձերբակալվել է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: