ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր մաքսային տուրքերը չվճարելու համար
19.06.2018 14:58
Հետախուզվողի հայտնաբերում

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 18-ին, ժամը 20.35-ին, բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Բորիս Ա.-ն, որը 2016թ. հոկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 194 հոդվածի (մաքսային տուրքերը չվճարելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: