ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
20.07.2022 12:14
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները հուլիսի 19-ին Արարատյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են ներկայացրել 27-ամյա Արթուր Ե.-ին, որը հունիսի 1-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: