ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Խանջյան փողոցում
20.08.2021 10:43
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները օգոստոսի 19-ին Խանջյան փողոցից բերման են ենթարկել 29-ամյա Արթուր Ռ.-ին, որը 2019 թ. հոկտեմբերի 1-ից Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի (Թմրամիջոցներ ձեռք բերելը և պահելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: