Մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
21.04.2023 11:44
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 20-ին բաժին է ներկայացել 27-ամյա Արթուր Զ.-ն, որը հունվարի 16-ից ՌԴ Կիսլովոդսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: