ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողները ներկայացան ոստիկանություն

Ոստիկանության ՔՀԳՎ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 20-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել 39-ամյա Գևորգ Ա.-ն, որը հունիսի 11-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ օդանավակայանի «Շերեմետևո» գծային բաժնի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 200.1 հոդվածի (դրամական միջոցների մաքսանենգություն) մեղադրանքով:

***

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 20-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 23-ամյա Ալբերտ Վ.-ն, որը հունիսի 3-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Նիժնի Նովգորոդ քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի (մարմնական վնասվածք) մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: