ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
 
                                            ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և Կոտայքի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 25-ին անձնագրային բաժանմունքի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և Կոտայքի բաժին է տեղափոխվել 59-ամյա Մխիթար Բ.-ն, որը 2019 թ. մարտի 4-ից ՌԴ ՆԳՆ տրանսպորտային վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով։
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					