ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Թաիրով գյուղում
29.11.2021 11:07
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 27-ին Արմավիրի մարզի Թաիրով գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 26-ամյա Տիտալ Խ.-ն, որը 2020 թ. մարտի 3-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր որպես անհետ կորած:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: