ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
30.04.2021 13:15
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Չարենցավանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 29-ին բաժին է ներկայացել 45-ամյա Գոռ Կ.-ն, որը 2018 թ. հուլիսի 26-ից հետախուզվում էր ՌԴ Անդրբայկալյան շրջանի ՆԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: