ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 30-ին Փշատավան գյուղից Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Արման Շ.-ն, որը ապրիլի 29-ից Մոսկվայի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք: 
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					