ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ռեստորանի դիմաց՝ կիսաքանդ շինությունում, զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Վարդենիս քաղաքի ռեստորաններից մեկի դիմաց՝ կիսաքանդ շինությունում, զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային պարկում, հայտնաբերել է 9 մմ տրամաչափի ինքնաշեն ինքնաձիգ, 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրացանի՝ 20, 7.62 մմ տրամաչափի՝ 6, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 39 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: