Վնասվածքներ՝ վիճաբանության ժամանակ
08.02.2016 16:32
Մարմնական վնասվածք
Փետրվարի 6-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1978 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն Շաղատ գյուղում, վիճաբանության ժամանակ, 1984 թ. ծնված Արթուր Ե.-ն և եղբայրը` 1980 թ. ծնված Գառնիկ Ե.-ն, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Գագիկ Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքները:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: