ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացված բջջայինները հայտնաբերվում են

19.02.2016 10:16 Գողություն

Մի երիտասարդ ոստիկանության Թալինի բաժնում դիմում էր ներկայացրել, որ 2015 թ. դեկտեմբերի 31-ին Թալին քաղաքի հրապարակում իրեն անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված հեռախոսը շահագործվում է այլ հեռախոսահամարով, որը պատկանում է 1980 թ. ծնված Էդգար Ա.-ին: Վերջինս ներկայացրել է հեռախոսը և հայտնել, որ այն իրեն է տվել 1986 թ. ծնված Անի Հ.-ն:
Անի Հ.-ն հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ հեռախոսը ինքը 2015 թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 20-ի սահմաններում, գողացել է Թալին քաղաքի մշակույթի տան հանդերձարանում` պայուսակի միջից:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: