Հետախուզվում էր ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից
03.08.2021 14:20
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ԱՎՎ Կումայրիի անձնագրային բաժանմունքի աշխատակիցները օգոստոսի 2-ին ստուգումների արդյունքում պարզել են, որ բաժանմունք դիմած 20-ամյա Գարիկ Ա.-ն ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ մեկ ուրիշին միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով:
Գարիկ Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: