Ռոստովի իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի թմրամիջոց պահելու մեղադրանքով
14.07.2014 13:04
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 12-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերել և բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1975 թ. ծնված Ռուբեն Յ.-ին, որը ապրիլի 4-ից Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի թմրամիջոց պահելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: